«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը դինամիկ զարգացող նորարարական ընկերություն է, որը Հայաստանում հիմնադրվել է 2006 թվականին: Մեր ընկերությունը բջջային մարքեթինգի և էլեկտրոնային կոմերցիայի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է: Մենք տիրապետում ենք բջջային տարատեսակ ծառայություններ իրագործելու մեծ հնարավորությունների:
Ընկերության գործունեությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝
2009թ.-ից «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում: Համագործակցություն է իրականացվել տարբեր բարեգործական հիմնադրամների հետ: Համագործակցելով բոլոր բջջային օպերատորների հետ՝ մենք ապահովում ենք հայկական շուկայի լիարժեք ծածկույթ: Ամեն տարի ընկերության բիզնես պրոֆիլը հարստանում է նորարարական ծառայություններով, ինչի վառ օրինակ է Mobile ID-ն: Նիկիտա Մոբայլ ընկերությունը հայտ է ներկայացրել հանդես գալ որպես Mobile ID-ի օպերատոր և 2018թ. ապրիլի 1-ից ընկերությունը փորձնական գործարկման կհանձնի ծառայությունը: Mobile ID -ն բջջային քարտի վրա հիմնված նույնականացման ծառայություն է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց անվտանգ անցնել նույնականացում և ստորագրել անհրաժեշտ փաստաթղթեր: