01.07.2019
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Mobile ID-ին ակտիվ է https://e-consular.mfa.am հյուպատոսական համակարգի օգտատերերի համար:
26.06.2019
Մեծ ուրախությամբ տեղեկացում ենք, որ «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը,որպես բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատոր, մեկնարկել է Mobile ID ծառայությունը բջջային կապի օպերատորի հետ: Հատուկ քարտերը կարող եք ձեռք բերել Ահարոնյան 24/1 հասցեում գտնվող Վեոն-Արմենիայի վաճառքի սրահից: Mobile ID -ն կպարզեցնի նույնականացման և առցանց ստորագրության անվտանգ գործընթացը, դրա շնորհիվ ցանկացած առցանց գործարք հնարավոր կլինի իրականացնել միայն հեռախոսի միջոցով առանց հավելյալ սարքավորումների:
01.09.2018
Mobile ID հաջողությամբ ավարտեց իր թեստային փուլը և արդեն անցել է կոմերցիոն գործարկման փուլ: Mobile ID օգտատերը կարող է հաջողությամբ անցնել նույնականացում և ստորագրել փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով, բոլոր այն հարթակներում, որորնք արդեն ինտրեգրել են և իրականացնում են սպասարկում Mobile ID-ի միջոցով: Mobile ID օգտատեր դառնալու համար դիմեք բջջային կապի Ձեր օպերատորին ճշտելու՝ քարտեր ձեռք բերելու հնարավոր ժամկետները:
26.06.2018
Mobile ID գործընկերների թիվը համալրվել է ևս մեկ էլեկտրոնային ծառայություն մատուցող` E-Citizen. Mobile ID-ի կմորցիոն մեկնարկից հետո օգտատերերը կկարողնանա մուտք գործել www.e-citizen.am կայք բջջային նույնականացման քարտի միջոցով:
31.05.2018
Մայիսի 30-ին տեղի ունեցավ Mobile ID ծառայության նկարագիր-շնորհանդեսը Ֆինանսաբանկային սեկտորի համար: Միջոցառմանը ներկա էին բանկերի, ՈՒՎԿ-ների, կապի օպերատորների ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ: Շնորհանդեսի ավարտին ծառայության մատակարարման պայմանագիր կնքվեց Գլոբալ կրեդիտ ունիվերսալ վարկայաին ընկերության հետ:
06.04.18
2018թ ապրիլի 6-ին ստորագրվեց Համագործակցության հուշագիր «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի,«Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի միջև և մեկնարկեց փորձնական գործարկման փուլը:
06.04.18
Mobile ID ծառայությունը փորձնական գործարկման կհանձնվի 2018թ. ապրիլի 6-ից: Ծառայությունը կանցնի թեսթավորման փուլ, որի ընթացքում կստուգվի համակարգի անխափան աշխատանքը, էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական հաստատություների հետ փոխկապակցվածությունը: Այդ ընթացքում այն հասանելի կլինի սահմանափակ թվով օգտատերերի և էլեկտրոնային ծառայություն մատուցողների համար: Mobile ID փորձնական փուլի բարեհաջող ավարտից հետո ծառայությունը լիարժեք պատրաստ կլինի կոմերցիոն գործարկման համար:
28.03.18
28.03.2018 տեղի է ունեցել Mobile ID ծառայության նախապրեզենտացիան, որին ներկա էին բջջային կապի օպերատորների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ քննարկվեց օպերատորների հետ համագործակցության դրույթները և փորձնական գործարկման փուլի հետ կապված բոլոր մանրամասները: