Քաղաքացին Էլեկտրոնային ծառայություններ մատուցողի համապատասխան ծառայությունից օգտվելու համար
մուտքագրում է իր հեռախոսահամարը և փորձում մուտք գործել համակարգ: Mobile ID
կոճակը սեղմելուց հետո նա իր բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ կստանա հարցում, հաստատելու համար,
որ իսկապես ինքն է փորձում մուտք գործել տվյալ համակարգ:
Դրական պատասխանի դեպքում համակարգը պահանջում է քաղաքացու կողմից ընտրած PIN կոդի մուտքագրումը: Սա ոչ
թե SIM քարտի կոդն է, այլ Mobile ID-ի PIN կոդն է: PIN1- նույնականացում
անցնելու համար, PIN2 - էլեկտրոնային ստորագրության համար, որոնք նա չպետք է փոխանցի որևէ մեկին:
Կոդը հավաքելուց վայրկյաններ անց կայքին ուղարկվում է համապատասխան հրահանգ, որը պարունակում է
տեղեկատվություն օգտատիրոջ իսկության վերաբերյալ, որն անցել է համապատասխան
իդենտիֆիկացիայի գործընթաց:
Փաստաթղթի էլեկտրոնային ստորագրման գործընթացի նկարագրությունը կներկայացնենք կոմերցիոն գործարկման
մեկնարկի ժամանակ: