ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն պայմանները սահմանում են Մոբայլ ID ծառայությունը գրանցելու և ակտիվացնելու ընթացքում օգտագործողների (այսուհետ՝ Դուք և դրա բոլոր հոլովաձևերը) անձնական տվյալների օգտագործման և պահպանման հետ կապված հարաբերությունները:
Մոբայլ ID ծառայությունը գրանցելու, նույնականացնելու և վավերացնելու համար Դուք պետք է անցնեք նույնականացման և վավերացման գործընթաց «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ Մոբայլ ID ծառայություն մատուցող), բջջային օպերատորների գրասենյակներում, բանկերում կամ Մոբայլ ID ծառայություն մատուցողի կողմից լիազորված այլ ընկերություններում (այսուհետ՝ Գործակալներ)՝ օգտագործելով նույնականացման քարտ կարդացող սարք և Ձեր անհատական նույնականացման քարտը կամ ընտրելով Ձեզ նույնականացման ավտոմատացված տարբերակը, որը թույլ կտա Ձեզ նույնականացվել Բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայում առկա տվյալների հիման վրա և Դուք ստիպված չեք լինի անձամբ լրացնել Ձեր տվյալները: Բացի պլաստիկ նույնականացման քարտում առկա տեղեկություններից Ձեզնից կարող է պահանջվել մուտքագրել և լրացնել, իսկ ավտոմատացված նույնականացում անցնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայից ներբեռնել Մոբայլ ID ծառայությունից օգտվելու Ընդհանուր պայմաններում նշված այլ տեղեկություններ):
Մոբայլ ID ծառայություն մատուցողը և Գործակալները պարտավոր են գաղտնի պահել Ձեր անձնական տվյալները, այդ թվում՝ Ձեր կողմից կատարված գործարքների, օգտագործած ծառայությունների, դրանց վայրի, նպատակի, նպատակակետի, ծավալի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Գրանցվելու, նույնականացում և վավերացում անցնելու պահից Դուք տալիս եք համաձայնություն Մոբայլ ID ծառայություն մատուցողի և/կամ Գործակալների կողմից Ձեր անձնական տվյալների մշակում, պահպանում, օգտագործում և փոխանցում իրականացնելու համար: Դուք թույլատրում եք մշակման նպատակով Մոբայլ ID ծառայություն մատուցողի կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալների փոխանցումը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս՝ երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Մոբայլ ID ծառայությունից օգտվելը դադարեցնելու դեպքում Մոբայլ ID ծառայություն մատուցողը ոչնչացնում է Ձեր անձնական տվյալները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Դուք իրավունք ունեք պահանջել փոփոխելու Ձեր վերաբերյալ առկա անձնական տվյալները` դիմելով Մոբայլ ID ծառայություն մատուցողին կամ Գործակալներին՝ ներկայացնելով վերջիններիս կողմից սահմանված ձևի դիմում և պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Մոբայլ ID ծառայություն մատուցողն իրավունք ունի նաև անհրաժեշտության դեպքում պահանջել այլ հիմնավորումներ: Դուք պարտավոր եք գրանցվելիս և Մոբայլ ID ծառայությունը ակտիվացված լինելու ամբողջ ընթացքում ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը և հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար: Դուք պարտավոր եք Մոբայլ ID ծառայություն մատուցողին կամ Գործակալներին պատշաճ կերպով տեղեկացնել Ձեր վերաբերյալ գրանցված տեղեկություններում (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն) տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ դրանց ուժ ստանալու պահից ոչ ուշ, քան 5 (հինգ) օրվա ընթացքում: Դուք կրում եք այդ փոփոխությունների մասին Մոբայլ ID ծառայություն մատուցողին կամ Գործակալներին հայտնելու պարտավորության խախտման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը: Դուք եք կրում նաև այն բոլոր գործողությունների ռիսկերը, որոնք Ձեզ տրամադրված մուտքանունների և գաղտնաբառերի Ձեր կողմից այլ անձանց փոխանցելու կամ ոչ Մոբայլ ID ծառայություն մատուցողի կամ ոչ Գործակալների մեղքով այլ անձանց հայտնի դառնալու հետևանք են:
Մոբայլ ID ծառայություն մատուցողը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել սույն պայմանները՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: