Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության  գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID  ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից որևէ կերպ չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը  <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։

Հաճախ տրվող հարցեր

Ակտիվացման եւ ստորագրման գործընթացի մասին հարցեր և պատասխաններ

Ի՞նչ է Mobile ID:

ic ic

Mobile ID-ն գործիք է բջջային հեռախոսի միջոցով անձը նույնականացնելու և փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու՝ առանց հատուկ սարքավորորումների և նույնականացման քարտի:

Ի՞նչ առավելություն է տալիս Mobile ID-ն:

ic ic

Mobile ID-ն հնարավորություն է տալիս անցնել նույնականացում և ստորագրել ցանկացած անհրաժեշտ փաստաթուղթ անկախ գտնվելու վայրից:

Արդյո՞ք պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը Mobile ID ստանալու համար:

ic ic

Այո՛, պետք է ունենալ նույնականացման քարտ, այն էլ պարտադիր վավերականության ժամկետի մեջ: 

Արդյո՞ք Mobile ID-ն հասանելի է լինելու բոլոր օպերատորների բաժանորնդների համար:

ic ic

Mobile ID USIM քարտերը հաանելի են ինչպես Թիմ Տելեկոմ Արմենիայի, այնպես էլ Յուքոմ բջջային կապի օպերատորի գրասենյակներում:

Ի՞նչ արժե Մոբայլ ԱյԴի ծառայությունը։

ic ic

Մոբայլ ԱյԴի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել USIM քարտ, որի փոխարինման արժեքը 500 ՀՀ դրամ է ներառյալ ԱԱՀ։ Ծառայության սպասարկումն անվճար է։

Արդյո՞ք ունեք այլ հարցեր

Մենք մշտապես հասանելի ենք ﬔր օգտատերերին