Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից որևէ կերպ չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։


Լիազորագրի օրինակը կարող եք ներբեռնել ստորև :
Mobile ID ծառայությունը հասանելի է Թիմ տելեկոմ Արմենիա և Յուքոմ բջջային կապի բաժանորդների համար։
Mobile ID քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել բջջային կապի օպերատորների այն գրասենյակներ, որտեղից հնարավոր է գնել Mobile ID քարտ։