Terms and conditions

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (Ընդհանուր Պայմաններ) կարգավորում են Մոբայլ ID ծառայությունից օգտվելու կանոնները և պայմանները:

 

 ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

 Մոբայլ ID ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (այսուհետ՝ Դուք և դրա բոլոր հոլովաձևերը) նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրամադրուﬓ է, որը հնարավորություն է տալիս Հանրապետության պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում, որոնք էլեկտրոնային համակարգերի միջոցով ծառայություններ են մատուցում, էլեկտրոնային հարթակներում կամ ինտերնետային կայքերում, ապահով կերպով առցանց եղանակով անցնել անհատի խիստ նույնականացում ՝ համապատասխան ծրագրային գործիքների կիրառմամբ, մուտք գործել տեղեկատվական համակարգեր, նման համակարգերում ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթեր (այդ թվում ՝ դիմուﬓեր, հարցուﬓեր և հայտեր), ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստել նման էլեկտրոնային փաստաթղթերը: Մոբայլ ID ծառայության շնորհիվ, առանց հատուկ սարքավորուﬓերի և նույնականացման քարտի, ցանկացած մոդելի բջջային հեռախոսի միջոցով Դուք կարող եք անցնել նույնականացում և էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատել, այսինքն` Ձեր Մոբայլ ID-ով ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր: Բացի դրանից, Մոբայլ ID ծառայությունն ունի մի շարք այլ առավելություններ, ինչպիսիք են՝

·      ծառայության հասանելիությունն աﬔնուր,

·      պետական և այլ մարմիններ այցելելու ժամանակի խնայում,

·      պետական և մասնավոր տարատեսակ ծառայություններից առցանց օգտվելու հնարավորություն խիստ նույնականացման միջոցով,

·      անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ,

·      փաստաթղթաշրջանառության էական կրճատում,

·      նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն:

Մոբայլ ID ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության այն բոլոր չափահաս քաղաքացիները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ:

 

ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ

Մոբայլ ID ծառայությունից օգտվելու համար Դուք նախ պետք է գրանցվեք որպես Մոբայլ ID ծառայություն օգտագործող: Դրա համար Դուք պետք է այցելեք բջջային կապի օպերատորի գրասենյակ՝ ունենալով Ձեզ հետ Ձեր վավեր նույնականացման քարտը և բջջային հեռախոսը: Բջջային կապի օպերատորը իր կողմից հաստատված ընթացակարգերին համապատասխան նույնականացնում է Ձեզ և տալիս նոր տեսակի SIM քարտ, որը պարունակում է Մոբայլ ID հավելված: Գրանցումից հետո Դուք պետք է ակտիվացնեք Մոբայլ ID ծառայությունը, որը կարող եք իրականացնել առցանց` իրականացնելով հետևյալ քայլերը․

·      Տեղադրեք Մոբայլ ID հավելվածը պարունակող SIM քարտը հեռախոսի ﬔջ

·      Կատարեք ելքային զանգ

·      Մուտք գործեք  www.mobileid.am  կայք և սեղմեք «Mobile ID ակտիվացում »

·       

·      Ընտրեք «Mobile ID ակտիվացում » բաժինը

·      Ընդունեք ընդհանուր դրույթներն ու պայմանները

·      Մուտքագրեք հեռախոսահամարը համապատասխան դաշտում

Ձեր հեռախոսահամարը նույնականացնելուց հետո կստանաք կարճ հաղորդագրություն Ձեր հեռախոսահամարը հաստատելու հրահանգով․

·      Սեղﬔք Ձեր համակարգչի էկրանին հայտնված Ձեր անձնական տվյալների բեռնման վերաբերյալ տեղեկատվության պատուհանում առկա «Ակիտվացում» կոճակը, որից հետո բջջային հեռախոսին կստանաք PIN կոդերը գեներացնելու հրահանգները՝ PIN1 նույնականացման համար և PIN2 ստորագրության համար։ Յուրաքանչյուր PIN պետք է բաղկացած լինի վեցանիշ թվից և մուտքագրվի 3 անգամ:

·      Բոլոր քայլերը իրականացնելուց հետո Ձեր հեռախոսին կուղարկվի «Mobile ID ծառայությունը ակտիվացված է» հաղորդագրությունը։

Ակտիվացումից հետո Ձեզ կտրամադրվի նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր, որը թողարկվում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Հավաստագրման կենտրոն) կողմից: ԲՊՌ տվյալների բազայից ներբեռնվում են նույնականացման քարտի բաց տիրույթում առկա տվյալների նույնական տվյալները: Մոբայլ ID ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել վճար: Մոբայլ ID ծառայությունն ակտիվացվում է Ձեր նույնականացման քարտի վավերականության ժամկետով: Որևէ պատճառով Ձեր նույնականացման քարտն անվավեր դառնալու դեպքում Մոբայլ ID ծառայությունը ևս ապաակտիվացվում է: Մոբայլ ID ծառայությունն ապաակտիվացվում է նաև սահմանված վճարը չվճարելու կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում: Ձեր նույնականացման քարտը փոխելու դեպքում Դուք ստիպված կլինեք վերաակտիվացնել Մոբայլ ID ծառայությունը և ստանալ էլեկտրոնային թվային ստորագրության նոր հավաստագիր:

 

 

ՄՈԲԱՅԼ ID ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Մոբայլ ID ծառայությունից օգտվելով Դուք կարողանում եք էլեկտրոնային ձևով ձեռք բերել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր տնտեսվարողների կողմից էլեկտրոնային ձևով մատուցվող ծառայություններ և գործողություններ:

Դուք պարտավորվում եք Մոբայլ ID ծառայությունից օգտվել անձամբ և չփոխանցել էլեկտրոնային թվայի ստորագրության Ձեր հավաստագիրը այլ անձի, այլապես Դուք եք կրում Մոբայլ ID ծառայության օգտագործման բոլոր ռիսկերը և հետևանքները: Դուք պարտավոր եք միջոցներ ձեռնարկել Մոբայլ ID ծառայությունը գրանցելու և ակտիվացնելու ժամանակ Ձեզ տրամադրված և Ձեր կողմից գեներացված գաղտնաբառերի (Pin1, Pin 2 և այլն) և մուտքանունների գաղտնիությունը պահելու համար: Մոբայլ ID ծառայություն մատուցողը և Հավաստագրման կենտրոնն իրենց հերթին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով պարտավորվում են կիրառել ապարատային և ծրագրային անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք կպահպանեն Ձեր տվյալների և կատարած գործողությունների գաղտնիությունը:

Ձեզ կողմից գեներացված գաղտնաբառերից որևէ ﬔկը մոռանալու դեպքում Դուք այն կարող եք նորից ակտիվացնել նախապես գեներացված PUK-ի միջոցով: Մյուս գաղտնաբառերի միջոցով մոռացված գաղտնաբառը վերականգնելու անհնարինության դեպքում Դուք պետք է ակտիվացնեք և ստանաք նոր թվային էլեկտրոնային ստորագրության հավաստագիր:

Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Մոբայլ ID ծառայության օգտագործումից՝ այդ մասին տեղեկացնելով Մոբայլ ID ծառայություն մատուցողին կամ այցելելով Ձեր բջջային կապի օպերատորի գրասենյակ: Մոբայլ ID ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ սահմանված ձևի դիմում եք ներկայացնում Մոբայլ ID ծառայություն մատուցողին info@nikita.am էլեկտրոնային հասցեով՝ կցելով Ձեր նույնականացման քարտի լուսապատճենը: Դիմումի ձևը սահմանված է սույն Ընդհանուր պայմաննների հավելված 1-ում: Այս դեպքում Մոբայլ ID ծառայությունը Մոբայլ ID ծառայություն մատուցողի համակարգում ապաակտիվանում է  մինչև 21 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք գրանցում և ակտիվացնում եք Մոբայլ ID ծառայությունը բացառապես Ձեր կամքով:

Մոբայլ ID ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Ձեր կամ երրորդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով Ձեզ կամ երրորդ անձանց պատճառված վնասի և Ձեզ` իրավասու մարմինների կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործողությունների կամ անգործությունների համար պատասխանատվության ենթարկելու, Մոբայլ ID ծառայության միջոցով Ձեր կատարած գործարքների հետևանքների համար:

Մոբայլ ID ծառայություն մատուցողը կգործադրի լավագույն ջանքերը Ձեր մուտքագրած տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը հաքերային հարձակուﬓերից, SPAM-երից և երրորդ անձանց այլ անօրինական գործողություններից պաշտպանելու նպատակով, իսկ նշված անօրինական գործողությունների դեպքում ձեռնարկել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19; 20 և 21 հոդվածներով սահմանված միջոցները:

Մոբայլ ID ծառայություն մատուցողն ունի բացառիկ իրավասություն որոշելու Ձեր կամ երրորդ անձանց կողմից իրականացվող գործողությունների կամ անգործությունների համապատասխանությունը սույն Ընդհանուր Պայմաններին և իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իր բացառիկ հայեցողությամբ և առանց Ձեզ դրա մասին նախօրոք զգուշացնելու արգելափակել կամ դիﬔլ Հավաստագրման կենտրոն Ձեր թվային էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը չեղյալ համարելու նպատակով: Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման (օգտագործման) կամ նման մշակման (օգտագործման) կասկածներ ունենալու դեպքում Մոբայլ ID ծառայություն մատուցողը դիմում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարﬓին:

Մոբայլ ID Ծառայությունը արդիականացնելու, վերազինելու, համապատասխան կարգաբերումներ անելու և այլ տեխնիկական նպատակներով Մոբայլ ID Ծառայություն մատուցողը կարող է իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի  մասին նախապես ծանուցում է www.mօmileid.am կայքում: Տեխնիկական խափանումների, վթարների կամ նմանատիպ այլ  իրավիճակների վերացման նպատակով չպլանավորված աշխատանքների մասին Մոբայլ ID ծառայություն մատուցողն այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է այդ իրավիճակների մասին հայտնի դառնալու պահից ողջամիտ ժամկետում:

Պրոֆիլակտիկ և չպլանավորված աշխատանքների իրականացման ընթացքում Մոբայլ ID ծառայությունը կարող է անհասանելի լինել, որի հետևանքների համար Մոբայլ ID Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում:

Մոբայլ ID Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Ծառայության խափանումների համար նաև այն դեպքերում, երբ դրանք հետևանք են անհաղթահարելի ուժի (տարերային աղետներ, տեխնածին վթարներ, հեռահաղորդակցության միջոցների խափանումներ, պետական մարմինների ակտեր, քաղաքական հուզումներ, պատերազմներ  և այլ անպիսի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Ծառայության մատուցումը):

 

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Գրանցելով և ակտիվացնելով Մոբայլ ID ծառայությունը Դուք ընդունում եք սույն Ընդհանուր պայմանները և պարտավորվում եք Մոբայլ ID ծառայությունը օգտագործելու ամբողջ ընթացքում պահպանել սույն Ընդհանուր պայմանները:

Սույն Ընդհանուր պայմանները հրապարակվում են Մոբայլ ID ծառայություն մատուցողի mobileid.am կայքում:

Առցանց ռեժիմում գրանցվելու դեպքում Ձեզ հնարավորություն է տրվում ծանոթանալ սույն Ընդհանուր պայմաններին և ընդունել կամ չընդունել այն: Չընդունելու դեպքում Մոբայլ ID ծառայությունը չի ակտիվացվում Ձեզ համար:

Մոբայլ ID ծառայություն մատուցող «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Ընդհանուր պայմանները` առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Փոփոխությունները ևս հրապարակվում են mobileid.am կայքում և տրամադրվում բջջային կապի օպերատորներին: Այն դեպքերում, երբ կատարվելիք փոփոխությունները կառնչվեն Ձեր անձնական տվյալների մշակմանը, ապա նախքան այդ փոփոխություններն ուժի ﬔջ մտնելը առնվազն 5 օր առաջ դրանք կհրապարակվեն mobileid.am կայքում կամ դրանց մասին Ձեզ կծանուցվի կարճ հաղորդագրությամբ:

 

Հրաժարման դիմումի օրինակ