Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության  գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID  ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից գրավոր չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը  <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։

Mobile ID

Անձի նույնականացման և առցանց ստորագրության անվտանգ համակարգ

Mobile ID-ն բջջային հեռախոսի միջոցով անձը նույնականացնելու և փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու արդյունավետ գործիք է։

Ունենալով Մոբայլ ԱյԴի (Mobile ID)՝ հնարավոր է ավելի անվտանգ մուտք գործել համակարգ՝ անցնել նույնականացում (իդենտիֆիկացիա) և առցանց ստորագրել էլեկտրոնային փաստաթղթեր միայն բջջային հեռախոսի միջոցով՝ առանց գործածելու հատուկ սարքավորումներ և նույնականացման քարտ։

Mobile ID ծառայությունը ունի հետևյալ առավելությունները․

  • Չի պահանջում հատուկ սարքեր։

  • Ունի անվտանգ և պարզ գործածություն։

  • Հասանելի է ամենուրեք։

  • Նվազագույնի է հասցնում պետական կառույցներ այցելելու ժամանակը:

  • Կիրառելի է ցանկացած մոդելի բջջային հեռախոսով:

  • Թույլ է տալիս առցանց տիրույթում իրագործել անվտանգ գործառույթներ:

  • Ապահովում է անձնական տվյալների անվտանգության բարձր մակարդակ:

  • Հարկավոր չէ ձեռքի տակ ունենալ նույնականացման քարտ և քարտ կարդացող սարք:

page-image

Ի՞նչ է տալիս Mobile ID-ն էլ.ծառայություն մատուցողներին

  • Սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության էական նվազեցում։

  • Նույնականացման անվտանգ գործընթացի պարզեցում։

  • Մասնավոր սեկտորի դյուրին ներգրավում և նույնականացման անվտանգ գործընթացի իրականացում։

  • Փաստաթղթաշրջանառության կրճատում։

  • Նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն։