Մոբայլ այդի ծառայությունը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը։
Շտապում ենք տեղեկացնել,որ Մոբայլ այդի-ով կարող եք արդեն նույնականացում անցնել Բուժաշխատողների ռեգիստրում և Armed.am համակարգում։
Մոբայլ այդիի միջոցով hrh.am և armed.am մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ mID քարտ։
Մուտք գործել https://armed.am/am/auth/loginnew կամ https://hrh.am/am/auth/loginnew կայք և
ընտրել մուտք համակարգ նույնականացման (ID) քարտով բաժինը, որից հետո ընտրել Բջջային նույնականացման
քարտ-ի տարբերակը և մուտքագրել Մոբայլ Այդի հեռախոսահամարը։ Այնուհետև հետևել հեռախոսին եկած
ծանուցմանը և համապատասխան դաշտում մուտք անել արդեն իսկ նախապես գեներացված PIN 1-ը:
Հաստատումից հետո Դուք ավտոմատ կերպով մուտք կգործեք համակարգ։