Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ https://imid.am/ կայքէջ այցելելու միջոցով կամ զանգահարելով 060 85 85 00 հեռախոսահամարով։ 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից որևէ կերպ չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։ Այն բաժանորդները, ովքեր վերցրել են Նիկիտա Մոբայլ ՍՊ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը, սակայն դեռ չեն ակտիվացրել, կարող են այն ակտիվացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
MID-ի միջոցով իրական շահառուի հայտարարագրման համար անհրաժեշ՛տ է ունենալ ակտիվ MID քարտ: Մուտք գործել https://bo.e-register.am/am/auth կայք, ընտրել մուտք MID-ի միջոցով տարբերակը, մուտքագրել MID հեռախոսահամարը, այնուհետև հետևել հեռախոսին և հավաքել PIN1-ը բջջային հեռախոսին եկած ծանուցման համապատասխան դաշտում : Հաստատումից հետո Դուք մուտք կգործեք համակարգ:
Այնուհետև լրացնում եք հայտը, բեռնում եք PDF ֆայլը, ստորագրում եք այն www.mobileid.am կայքի փաստաթղթերի ստորագրություն հատվածում՝ հետևելով կայքի հրահանգներին և մուտքագրելով PIN 2-ը բջջային հեռախոսին եկած ծանուցումը հաստատելուց հետո: Երբ ունեք ստորագրված հայտարարագիրը, կարող եք այն վերբեռնել https://bo.e-register.am կայքի համապատասխան բաժին::