Նիկիտա Մոբայլ ընկերությունը մշակել է Jsign Mobile ID հավելվածը , որը Բջջային էլեկտրոնային ստորագրության այլընտրանքային գործիք է, որի միջոցով հնարավոր է ստորագրել ցանկացած PDF ֆայլ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Mobile ID գործիքի միջոցով իրականացված գործարքների թիվը վերջին երկու շաբաթների ընթացքում աճել է ավելի քան 3 անգամ՝ Նիկիտա Մոբայլ ընկերությունը մշակել է JsignPDF ծրագրի MobileID տարբերակը, որը հնարավորության կտա Ձեզ ստորագրել բոլոր փաստաթղթերը, հենց Ձեր համակարգչում։
Ծրագիրը կարող եք ներբեռնել https://mobileid.am/sign/sign/index կայքից։
JsignMobileID-ի կիրառումը շատ պարզ է, հարկավոր է ընդամենը՝
https://mobileid.am/ կայքից ներբեռնել JsignMobileID ծրագիրը և բացել այն,
“Keystore type” դաշտում ընտրել Mobile Id signing,
“Input PDF file” դաշտում ընտրել այն ֆայլը, որը ցանկանում եք ստորագրել,
“Output PDF file” դաշտում նշել որտեղ պետք է պահպանվի ֆայլը,
“Reason” դաշտում ստորագրված ֆայլին տալ անվանում,
“Phone number” դաշտում գրել հեռախոսահամարը,
Եթե ցանկանում եք, որ ֆայլի վրա երևա ստորագրությունը, ապա նշել նաև Visible signature (վերջինս կարող եք չնշել, քանի որ Ձեր ֆայլի ստրագրված լինելը պահվում է PDF Signature panel դաշտում),
Այնուհետև սեղմել ծրագրի ձախ անկյունում գտնվող Sign it կոճակը։
Վերը նշված քայլերը իրականացնելուց հետո բջջային հեռախոսին կստանաք PIN 2-ը մուտքագրելու հրահանգ և կստորագրեք Ձեր ցանկացած փաստաթուղթը:
Իրականացրեք Ձեր գործարքները` Ձեզ հարմար և ապահով եղանակով Mobile ID-ի միջոցով։