Մեծ ուրախությամբ տեղեկացում ենք, որ «Նիկիտա Մոբայլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որպես բջջային թվային էլեկտրոնային ստորագրության օպերատոր, մեկնարկել է Mobile ID ծառայությունը Բիլայն բջջային կապի օպերատորի հետ: Հատուկ քարտերը կարող եք ձեռք բերել Ազատության պողոտա 24/1 հասցեում գտնվող Վեոն-Արմենիայի վաճառքի սրահից:
Mobile ID -ն կպարզեցնի նույնականացման և առցանց ստորագրության անվտանգ գործընթացը, դրա շնորհիվ ցանկացած առցանց գործարք հնարավոր կլինի իրականացնել միայն հեռախոսի միջոցով առանց հավելյալ սարքավորումների: