Mulberry համակարգերում Mobile ID-ի ինտեգրում

Այսուհետ Mobile ID -ի միջոցով հնարավոր է մուտք գործել 60-ից ավել Mulberry ծրագրեր: Mulbarry-ն համակարգչային ծրագիր է, որի հիմնական խնդիրներն են պետական մարմիններում փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարում, փաստաթղթերի և կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պահպանում, փաստաթղթաշրջանառության պատմության գրանցում ու վերահսկում փաստաթղթի շարժի բոլոր փուլերում, կատարողական վերահսկողության ապահովում, անհրաժեշտ փաստաթղթերի արագ որոնում, փաստաթղթերի հետ աշխատանքի միասնական ձևի ապահովում, մի քանի ստորաբաժանումների միաժամանակյա աշխատանքի ապահովում և փաստաթղթերի կորստի բացառում:

Այն պահին Mobile ID-ի միջոցով հնարավոր է մուտք գործել Mulberry համակարգ:  Մոտ ապագայում պլանավորվում է նաև Word  ֆայլերի ստրոգրման հնարավության ստեղծումը համակարգում ֆայլերի ստորագրում իրականացնելու համար:

 

ic 20.02.2020