Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ https://imid.am/ կայքէջ այցելելու միջոցով կամ զանգահարելով 060 85 85 00 հեռախոսահամարով։ 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից որևէ կերպ չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։ Այն բաժանորդները, ովքեր վերցրել են Նիկիտա Մոբայլ ՍՊ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը, սակայն դեռ չեն ակտիվացրել, կարող են այն ակտիվացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2023թ փետրվարի 15-ից սկսած կարող եք ակտիվացնել MID ծառայությունը նոր ընթացակարգով: Ծառայության ակտիվացման գործընթացը ամբողջությամբ հնարավոր է իրականացնել միայն հեռախոսի միջոցով` առանց հավելյալ սարքավորումների: Անհրաժեշտ է միայն այցելել Բջջային կապի օպերատորի գրասենյակ, տեղում նույնականացվել աշխատակցի կողմից, ստորագրել տրամադրված փաստաթղթերը և ձեռք բերել MID քարտ:
Այնուհետև Ձեզ հարմար վայրում տեղադրել քարտը հեռախոսի մեջ, ակտիվացնել կապի օպերատորի ծառայությունները, մուտք գործել www.mid.am ակտիվացման բաժին, մուտքագրել հեռախոսահամարը և հետևել հարահանգներին:
Անհրաժեշտության դեպքում բջջային կապի ծառայության աշխատակիցները Ձեզ կօգնեն ակտիվացնել ծառայությունը տեղում կամ կարող եք զանգահարել 010590330 շուրջօրյա հեռախոսահամարով: