2023թ. դեկտեմբերի 18-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի միջև, որն ուղղված է բուժաշխատողների ռեգիստրի գործարկման ընթացքում ՀՀ բուժհաստատությունների բուժաշխատողներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելուն և դա կազմակերպելուն։
Նիկիտա Մոբայլ ընկերությունը համագործակցության շրջանակներում պատրաստ է բուժաշխատողներին խորհրդատվություն տրամադրել բուժաշխատողների ռեգիստրի գործարկման ընթացքում բջջային նույնականացման քարտի ՝ Մոբայլ ID, ծառայությունը ակտիվացնելու և դրանից օգտվելու համար:
Բուժաշխատողները կարող են զանգահարել 010590330 շուրջօրյա հեռախոսահամարով իրենց հուզող հարցերի դեպքում: