Mobile ID ծառայության փորձնական գործարկում

Mobile ID ծառայությունը փորձնական գործարկման կհանձնվի 2018թ. ապրիլի 6-ից: Ծառայությունը կանցնի թեստավորման փուլ, որի ընթացքում կստուգվի համակարգի անխափան աշխատանքը, էլեկտրոնային ծառայություններ մատուցող պետական հաստատություների հետ փոխկապակցվածությունը:

Այդ ընթացքում այն հասանելի կլինի սահմանափակ թվով օգտատերերի և էլեկտրոնային ծառայություն մատուցողների համար: Mobile ID փորձնական փուլի բարեհաջող ավարտից հետո ծառայությունը լիարժեք պատրաստ կլինի կոմերցիոն գործարկման համար:

ic 06.04.2018