Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության  գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID  ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից որևէ կերպ չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը  <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։

Word և Excell ֆայլերի ստորագրումը հնարավոր է իրականացնել mID-ի միջոցով

 


Մոբայլ այդի ծառայությունը իր բազմագործառույթ մեխանիզմներով շարունակում է իր առաջընթացը: Այսուհետ Mobile ID-ի միջոցով հնարավոր է ստորագրել Word և Excel ֆորմատի ֆայլեր:

Mobile ID-ով Word և Excel ֆորմատի ֆայլ ստորագրելու համար ընդամենը անհրաժեշտ է ՝

  • Մուտք գործել  https://ekeng.am/hy/ կայք,

  • Ընտրել թվային ստորագրություն բաժինը,

  • Մուտք գործել անհրաժեշտ ծրագրեր,

  • Ներբեռնել esignEkeng - MS Word ստորագրման համար նախատեսված ծրագիրը,

  • Ներբեռնել esignEkeng - MS Excel ստորագրման համար նախատեսված ծրագիրը,

  • Այնուհետև բացել Ձեզ անհրաժեշտ Word կամ Excel ֆորմատի ֆայլը,

  • Ընտրել esignEkeng,

  • Սեղմել Login,

  • Ընտրել mID կոճակը,

  • Մուտքագրել Mobile ID համարը և սեղմել Login,

  • Հետևելով հեռախոսին ստացված հարցմանը սեղմել ok կոճակը, որից հետո բացված դաշտում հավաքել պահանջվող PIN 2-ը և կրկին սեղմել  ok կոճակը,

  • Ապա համակարգչում սեղմել save կոճակը և կրկին մուտք անել PIN 2-ը ,որից հետո վերջնական կհաստատվի Ձեր ստորագրությունը:

 

 

 

ic 03.04.2024