Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության  գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID  ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից գրավոր չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը  <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։

Օգտատերեր

Անցեք խիստ նույնականացում և անվտանգ հասնելի դարձրեք առցանց տիրույթը։

Mobile ID ծառայությունը հնարավորություն է տալիս օգտատերերին անցնել խիստ նույնականցում և հաստատել փաստաթղթերը էլեկտրոնային ստրորագրությամբ իրենց հարմար ժամանակ և վայրում՝ առանց նույնականացման քարտի

Այն գործիք է, որը հնարավորություն կտա.

  • անվտանգ և պարզ գործածության

  • ցանկացած մոդելի բջջային հեռախոսով կիրառելիության

  • պետական և մասնավոր ծառայություններից առցանց օգտվելու հնարավորություն խիստ նույնականացման միջոցով

  • խիստ նույնականացում պահանջող՝ տարատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորություն բջջային հեռախոսի միջոցով

  • մասնավոր սեկտորում խիստ նույնականացում պահանջող լրացուցիչ ծառայությունների մատակարարման հնարավորություն ապագայում

  • պետական և մասնավոր կառույցներ այցելելու ժամանակի խնայում: