Նույնականացման գործընթացի նկարագրություն

Հարգելի՛ Mobile ID(MID) օգտատեր, Ձեռք բերելով Mobile ID ծառայությունը, Դուք հնարավորություն եք ստանում անցնել նույնականացում (իդենտիֆիկացիա) մի շարք առցանց հարթակներում՝ մուտքագրելով, Ձեր իսկ կողմից ստեղծած, PIN 1-ը:
MID-ը հնարավորություն է տալիս օգտվել ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ իրականացնող հարթակներից՝ առանց բարդությունների, հավելյալ սարքավորումների և նույնականացման քարտի: Mobile ID-ի միջոցով նույնականացում անցնելու համար հարկավոր է իրականացնել հետևյալ քայլերը.
Որպես տեղեկացում՝ նույնականացման ինտերֆեյսերը կարող են տարբեր լինել, քանի որ դիզայնը իրականացվում է ծառայություն մատուցող ընկերության կողմից, սակայն հիմնականում առկա է MID լոգոն:
-
Առաջին հերթին անհրաժեշտ է այցելել ծառայություն մատուցող ընկերության կայքէջ:
-
Սեղմել MID-ի վրա:
-
Մուտքագրել Mobile ID հեռախոսահամարը համապատասխան դաշտում:
Եթե Ձեր սերտիֆիկատները վավեր են, և բոլոր վճարումներն արված են, Դուք կստանաք հաղորդագրություն Ձեր բջջային հեռախոսին: Տվյալ հաղորդագրությունը լինում է հետևյալ բովանդակությամբ. «Դուք ցանկանո՞ւմ եք մուտք գործել (համակարգի անվանումը) համակարգ»: Հաստատելու համար անհրաժեշտ է սեղմել Ok, որից հետո Ձեր բջջային հեռախոսի էկրանին կհայտնվի PIN1 մուտքագրելու պատուհանը:
PIN1 ճիշտ մուտքագրելու դեպքում, կախված ծառայություն մատուցողից, կամ անմիջապես մուտք կգործեք Ձեր անձնական գրասենյակ, կամ կանցնեք ևս մեկ անվտանգության փուլ՝ կստանք OTP (one time password), որը կմուտքագրեք ծառայություն մատուցողի կայքէջում, ապա կկարողանաք մուտք գործել Ձեր անձնական գրասենյակ:
PIN1 սխալ մուտքագրելու դեպքում, Դուք այդ մասին հաղորդագրություն կստանաք: