PUK-ի ստեղծման նկարագրություն

Հարգելի՛ բաժանորդ, PUK ստեղծելը (գեներացնելը) անհրաժեշտ է PIN 1-ը (նույնականացման PIN) և PIN 2-ը (ստորագրության PIN) ապաբլոկավորելու կամ դրանք հետագայում փոխելու համար:
Դիտեք հետևյալ տեսանյութը կամ հետևեք քայլերին
PIN-ը բլոկավորվում է, եթե բաժանորդը 5 անգամ սխալ է մուտքագրում այն: Բլոկավորված PIN-ի դեպքում հնարավոր չէ օգտվել Mobile ID ծառայությունից, պետք է այն ապաբլոկավորել:
PIN-ը ապաբլոկավորելու համար անհրաժեշտ է մուտքագրել նախապես գեներացրած PUK-ը:
Որպես տեղեկացում՝ PUK կոդը հնարավոր է ստեղծել մեկ անգամ և այն պետք է պահպանել կամ գրանցել հենց այդ պահին, երկրորդ հնարավորություն չի տրվում: Հետագայում այն վերականգել չեք կարող:
PUK-ը գեներացնելու համար հարկավոր է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը.
-
Հեռախոսի մեջ բացել բջջային հավելվածներ բաժինը (կախված բջջային հեռախոսի օպերացիոն համակարգից այն կարող է լինել Կարգավորումներ (Settings, Настройки) բաժնում կամ հենց բջջային հեռախոսի էկրանին SIM մենյուի մեջ):
- Գտնել Mobile ID մենյուն, բացել այն:
- Ընտրել լեզուն ՝ Հայերեն, Русский, English
- Բացված մենյուից ընտրել՝ Ստեղծել PUK (Generate PUK, Создать PUK) :
- Մուտքագրել Mobile ID-ի PIN 1-ը համապատասխան դաշտում: Որից հետո բջջային հեռախոսի էկրանին կհայտնվի PUK կոդը:
Ինչպես արդեն նշել էինք պետք է PUK կոդը արագ պահպանել կամ գրառել, քանի որ մեկ անգամ է հնարավորություն տրվում այն տեսնել: