Jsign Mobile ID-ի միջոցով փաստաթղթերի ստրորագրման նկարագրություն

Հարգելի՛ Mobile ID օգտատեր, Ձեռք բերելով Mobile ID ծառայությունը, Դուք հնարավորություն եք ստանում էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել Ձեր բոլոր փաստաթղթերը: Դուք կարող եք ամբողջ գործընթացն իրականացնել Ձեր համակարգչում JsignPDF հավելվածի միջոցով: 

 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը.

  • Մուտք գործել mobileid.am կայք:

  • Փաստաթղթերի ստորագրում բաժնից ներբեռնել JsingPDF հավելվածը:

  • Տեղադրել այն համակարգչի վրա, որից հետո համակարգչի էկրանին կավելանա Jsign Mobile ID նշանը:

  • Սեղմել հավելվածի վրա, բացել այն:

  • Keystore type-ից ընտրել Mobile Id Signing-ը:

  • Input PDF file-ում վերբեռնել PDF ֆայլը, որը ցանկանում եք ստորագրել:

  • Output file-ում գրել ֆայլի անվանումը և նշել, թե որտեղ եք ցանկանում այն պահպանել:

  • Reason դաշտում գրել ստորագրման նպատակը՝ պարտադիր լատինատառ: Որպես տեղեկացում՝ այս դաշտում գրվածը Դուք ստանալու եք Ձեր բջջային հեռախոսին, որպես հարցում, այնպես որ այն կարող է լինել մեկ  բառ:

  • Եթե ցանկանում եք, որ Ձեր ստորագրությունը տեսանելի լինի, նշել Visible Signature-ը:

  • Visible Signature-ը նշելուց հետո կակտիվանա նաև Settings-ը, որտեղից կարող եք ընտրել, թե փաստաթղթի որ Էջում, և որ հատվածում երևա ստորագրությունը: 

  • Phone Number բաժնում գրել Mobile ID հեռախոսահամարը:

  • Հետևել բջջային հեռախոսին, մուտքագրել PIN2-ը և ստորագրել փաստաթուղթը: Բոլոր քայլերի բարեհաջող ավարտի դեպքում համակարգչի էկրանին կհայտնվի ստորագրված ֆայլը Ձեր նշած անվանումով: