Հարգելի բաժանորդ, Տեղեկացնում ենք, որ Նիկիտա Մոբայլ ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունը 2026թ․ հունվարի 1-ից սկսած կմատուցվի <<ԻՄ ԱՅԴԻ >>ՓԲԸ (imID) կողմից։ Ընկերության  գործունեության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ imid.am 2025թ․ Դեկտեմբերի 31-ից հետո imID  ընկերության կողմից մատուցվող MOBILE ID ծառայությունից օգտվելու և/կամ դրանցից գրավոր չհրաժարվելու դեպքերում, Ձեր համաձայնությունը  <<ԻՄ ԱՅԴԻ>> ՓԲԸ (imID) կողմից ծառայությունը ստանալու և համաձայնությունը վերջինիս Գաղտնիության քաղաքականությանը կհամարվի տրված։

Օգտատիրոջ ակտիվացում

asdfg

Հարգելի՛ բաժանորդ, Mobile ID ծառայության  ակտիվացման համար անհրաժեշտ է հերթականությամբ իրականացնել հետևյալ քայլերը.

 

  • Այցելել Մոբայլ Այդի քարտ տրամադրող Բջջային կապի օպերատորի գրասենյակ:

  • Ձեռք բերել Մոբայլ Այդի քարտ (առանց փոփոխելու Ձեր հեռախոսահամարը կամ Ձեռք բերել նոր հեռախոսահամար)։

  • Տեղադրել USIM քարտը հեռախոսի մեջ:

  • Ակտիվացնել բջջային կապի օպերատորի ծառայությունները:

  • Մուտք գործել www.mobileid.am կայք:

  • Ընտրել «Mobile ID ակտիվացում» բաժինը:    

  • Մուտքագրել հեռախոսահամարը համապատասխան դաշտում։

  • Հեռախոսահամարը մուտքագրելուց հետո համաձայնել Ընդհանուր դրույթներին և պայմաններին։

  • Հեռախոսահամարին ստացված կոդը մուտքագրել համապատասխան դաշտում:

  • Սեղմել «Առաջ» կոճակը:

  • Համակարգչի էկրանին կհայտնվի հետևյալ տեքստը. «Mobile ID ծառայությունից օգտվելու համար ակտիվցրեք այն: Սեղմել ՛՛Ակտիվացել ՛՛  կոճակը:

  • «Ակիտվացնել» կոճակը սեղմելուց հետո բջջային հեռախոսին կստանաք PIN-երը գեներացնելու հրահանգները՝ PIN1 նույնականացման համար և PIN2 ստորագրության համար:

  • Յուրաքանչյուր PIN պետք է բաղկացած լինի վեցանիշ թվից և մուտքագրվի 3 անգամ:

    Որպես տեղեկատվություն՝  PIN-երը կարող են լինել նույնը:

     

  • Բոլոր քայլերը իրականացնելուց հետո Ձեր համակարգչի  էկրանին կհայտնվի «Mobile ID ծառայության ակտիվացման հաստատումը կստանաք Ձեր բջջային հեռախոսին» գրությունը։ Նմանատիպ   հաղորդագրությունը կուղարկվի նաև Ձեր հեռախոսին:

  • Ծառայության ակտիվացման ընթացքում առաջացած բոլոր հարցերի դեպքում զանգահարել 010 590 330: 

  • Ավելի մանրամասն` հետևյալ տեսանյութում